Երևան, 15.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր «քաոսային կառավարումն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր անընկալելի և մերժելի հարձակումը մի փոքր այլ կերպ փաթեթավորել, գտնում է կարգալույծ արված նախկին քահանաների: Կամ 1-2 ներկա հոգևորականների (բարեբախտաբար, ոչ ավելի): Պե՞տք է որևէ հակաիշխանական գործչի նկատմամբ հալածանքներ իրականացնել, հայտնվում են իշխանության գրպանում տաքուկ տեղավորված ինչոր «իրավապաշտպաններ»: Գումարած սատելիտ մի քանի «կուսակցություններն» ու անհատները, որոնք պիոներական հայտնի ոգով «միշտ պատրաստ» են:

Օրինակ՝ վերցնենք Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ փաշինյանական իշխանության՝ «գործ սարքելու» վերջին դրսևորումը: Իրականում բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին իշխանության կողմից հալածանքների են ենթարկվում բացառապես այն պատճառով, որ Կաթողիկոսի... եղբայրն ու եղբորորդին են: Ու հետապնդած նպատակին հասնելու համար Փաշինյանն, իհարկե, չի խնայում իր մերձակայքում հայտնված ոչ մեկին, չնայած որոշ դեպքերում նա գուցե ջանք գործադրելու կարիք էլ չունենա. «կամավորականներ» միշտ էլ լինում են: Այս անգամ ևս այդ դերը ստանձնել էր սատելիտ կուսակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը»: Հենց վերջինիս ներկայացուցիչ ու Վաղարշապատի համայնքապետի պաշտոնին հավակնող Հարություն Մկրտչյանն էր բողոքել, թե՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններն իբր խոչընդոտել են իր նախընտրական հավաքը:

Իհարկե, փաստաբան Զոհրաբյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ առավել քան ակնհայտ արձանագրված է, որ ոչ մի նման բան չկա: Ստացվում է, որ մարդկանց պարզապես զրպարտել են: Բայց Փաշինյանին ընդամենը պատրվակ էր պետք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական ցածր դրսևորումն ունենալու համար, ու «պատրվակն» ապահովվեց:

Բայց սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Ցավոք, այդպիսի օրինակները քիչ չեն: Իհարկե, շատ բան է չասված մնում, բայց մեկ բան կարելի է հստակ ասել. ցանկացած իշխանություն, ի վերջո, ավարտվում է... Սա պիտի հստակ հասկանան նաև «կամավորականները»: Չնայած գուցե շատ լավ էլ հասկանում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանԵրբեք չեմ հեռացել քաղաքականությունից. Անի Քոչար«Ուրախ ավտոբուս»-ում Փաշինյանն ընկնում էր․ թիկնապահը «փրկեց» (տեսանյութ) Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը. Նիկոլ Փաշինյան 2 տարեկան աղջիկ է մահացելԸմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Քաղաքացին չուզեց անգամ լսել Փաշինյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Ինչ եղանակ սպասել առաջիկայումՎիրուսների ազդեցությունը օրգանիզմի վրա․ այն, ինչ շատերը չեն գիտակցումՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի21-ամյա տղան կլինիկական մահ է ապրել ավտոտնակումԱնցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպես են որոշ մթերքներ «խլում» օրգանիզմիդ երկաթըԻրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Մարտի 16-ի շաբաթվա աստղագուշակը. ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանինԿիրակի օրվա աղոթքՀալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԵրբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդներըՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում